Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեպքով քրգործ է հարուցվել

Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - 2019 թվականի մարտի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա հատվածից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչ։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև բերման ենթարկվածներին պատկանող երկու մեքենան, դրանցիցի մեկի կցորդիչ հանդիսացող մոտորանավակը։

Մասնավորապես, ավտոմեքենաներից մեկի զննության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է թվով 160 հատ 61 կգ ընդհանուր կշռով սիգ տեսակի թարմ ձուկ, ինչի հետևանքով բնությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---