5.905 մլն դրամի յուրացում՝ թեթև արդյունաբերության քոլեջում

5.905 մլն դրամի յուրացում՝ թեթև արդյունաբերության քոլեջում

PanARMENIAN.Net - «Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2019 թվականներին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանց անվամբ պետական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված համապատասխանաբար՝ 3.904 մլն և 2 մլն դրամ, իսկ ընդհանուր մոտ՝ 5.905 մլն դրամ գումարները նրանց փոխարեն ստացվել ու յուրացվել են:

Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---