Սեյրան Օհանյան. Բոլորիս երազած խաղաղությունը չենք խնդրելու, պարտադրելու ենք![]() 2 ապրիլի 2019 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, փառքի ու պատվի նոր դափնիներ հյուսելով ապրիլյան պատերազմի հերոսների համար, «բոլորիս երազած խաղաղությունը չենք խնդրելու. ինչպես պարտադրել ենք 1994-ին, այնպես էլ հարկ եղած դեպքում՝ պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները»։ «Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն է հրահրել, մարտական գործողությունների կիզակետում՝ անձնուրաց պաշտպանել են այն սրբազան հողակտորը, որ իրենց էր վստահված։ Ռազմական գիտելիքների, մարտական բարձր պատրաստության, մարտավարական նոր մոտեցումների կիրառման շնորհիվ նրանք դիմագրավել են հակառակորդի ոտնձգությունները, կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ապրիլյան պատերազմի օրերին, մահաբեր զենքերը դեռ չլռած, չտրվելով զգացմունքներին, սեղմեցինք մեր բռունցքը, հաղթահարեցինք հոգու ցավը և ազգովին ուս ուսի տված՝ ամուր կանգնեցինք՝ պաշտպանելով սահմանը, այլևս համոզված լինելով, որ սա պայքար է հանուն ազգի լինելիության և պետականության։ Այսօր մեզանից շատերն իրենց քայլերն ուղղելու են դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու ապրիլյան պատերազմում ընկած մեր հերոս որդիների հիշատակին, որոնք հանգչում են Արցախյան գոյամարտում և Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկած հերոսների կողքին»,-ասվում է գրառման մեև։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ին սահմանադարական կարգը տապալելու մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |