Նախարար. Համընդհանուր ներառական կրթությունը կապահովի որակական նոր մակարդակ 2 ապրիլի 2019 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Համընդհանուր ներառական կրթությունը Հայաստանում կապահովի որակական նոր մակարդակ: Այդ մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետաշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն հասարակությանը կբարձրացնի որակական նոր մակարդակի: Համերաշխություն, սեր և հանդուրժողականություն, ահա այս արժեքներն են, որ տարիներ շարունակ պակասել են մեր հասարակությանը: Հաջողել են այն երկրները, որոնք կարողացել են հասարակությանը հաղորդել այս արժեքները»,-նշել է Արայիկ Հարությունյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: ԿԳ նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված քայլերի շնորհիվ, ՀՀ-ն կունենա համակեցության այլ սկզբունքներով ու չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման և ծնողական համայնքի հանդիպումների կազմակերպման հարցում: Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ Տանյա Ռադոչայն իր հերթին կարևորել է համընդհանուր ներառական կրթության ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ջանքերը: Նրա խոսքով, համընդհանուր ներառումը յուրօրինակ բանալի է հասարակության խնդիրների լուծման համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող նախադպրոցական այլընտրանքային մոդելների մշակման և ներդրման ծրագրին: Կարևորելով նոր մոդելների ներդրման հանգամանքը՝ ԿԳ նախարարն անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ իրավիճակային ուսումնասիրության կատարումը: Հանդիպմանը քննարկում է ծավալվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքների, մասնավորապես մանկապարտեզների ցանցի ընդլայնման, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ստեղծման և մի շարք այլ ծրագրերի շուրջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |