3 ապրիլի 2019 - 10:31 AMT
Վարչապետի աշխատակազմում ազատումներ են եղել

ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը ազատվել է պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը տեղադրված են ՀՀ էլեկտրոնային կառավարման E-gov կայքում։

Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել են նաև վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը։

Մարգարիտա Ազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: