
Ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհ¬ներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կատայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր հատվածում ձյուն է տեղում: «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, իսկ Գորիս քաղաքում՝ մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: