3 ապրիլի 2019 - 12:15 AMT
Հանրային ռադիոյի կոլեկտիվ. Տնօրենը պետք է ՀՌ աշխատակից լինի, այլ դեպքում կոշտ քայլերի կգնանք

Հանրային ռադիոյի աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ տնօրեն պետք է լինի ՀՌ աշխատակիցը, որը քաջատեղյակ է ռադիոյից:

«Ծանոթանալով երկրորդ փուլ անցած թեկնածուների ցանկին՝ մենք, Հանրային ռադիոյի աշխատակիցներս ակնկալում ենք, որ 3 ամիս տևած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում այսօր կհաստատվի արժանի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից և քաջատեղյակ է ռադիոյից։ Բոլոր թեկնածուների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` հայտարարում ենք, որ աշխատակիցների կարծիքը պետք է որոշիչ դեր ունենա հանձնաժողովի որոշման կայացման հարցում։ Կոլեկտիվի դիրքորոշումը հստակ է և անզիջում: Տնօրենի ընտրությունը նախատեսվում է ապրիլի 3-ին, և ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ ենք կոշտ քայլերի»։

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցում է 30 մարդ։ Երկրորդ փուլում մնացել է 5-6 թեկնածու, որոնց միջև էլ պետք է կատարվի ընտրությունը։