«Կանաչ խանութում» աղբի վերամշակված հումքից կենցաղային իրեր են վաճառվում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Պլաստիկի հավաքագրմամբ և տեսակավորմամբ զբաղվող «Էկո աղբ» հասարակական կազմակերպութան նոր նախաձեռնությունը՝ Green shop 4eco-ն, ստեղծված է վերամշակված պլաստիկից իրեր գնելը խրախուսելու նպատակով: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում խանութի գործունեության մասին պատմող տեսանյութ է հրապարակել: «Թուղթը աղբ չէ» նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Մկրտչյանը նշել է, որ «Կանաչ խանութից» հնարավոր է ձեռք բերել հայկական արտադրության կենցաղային իրեր՝ վերամշակված հումքից։ Ինքնարժեքին ավելացված գումարով նախաձեռնողները կփորձեն ծածկել թափոնների հավաքման ակցիաների ծախսերը։ «Երևանում շատ-շատ են վաճառվում, օրինակ, թուրքական ծաղկամաններ, սակայն արտադրվում է նաեւ հայկականը՝ վերամշակված պլաստիկից, որն ավելի մատչելի է։ Օրինակ՝ 17 լիտր տարողությամբ թուրքական ծաղկամանը վաճառվում է 1200 դրամով, իսկ հայկականը՝ 950 դրամով»,- ասել է նա՝ հավելելով, որ թերթից նաև գրիչներ են պատրաստում և վաճառվում: Հռիփսիմե Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում վերամշակվում է գրեթե ամեն ինչ: «Ունենք 5-6 գործարան, որտեղ վերամշակվում է պլաստիկը, նաև վերամշակված թղթից տոպրակներ են պատրաստվում»,-ասել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |