Գարեգին Խումարյանը՝ Հանրային ռադիոյի տնօրեն 3 ապրիլի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է: Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում։ Խորհուրդը նաև հայտարարություն է ընդունել։ «Այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուի հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին», - ասված է հայտարարության մեջ: Հանձնաժողովը ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010թ.‑ի սեպտեմբերի 6-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Խումարյանին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |