Պետգույքն օգտագործվել է մասնավոր անձանց կողմից. 226.5 մլն դրամի վնաս է հասցվել![]() 4 ապրիլի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չեն իրականացրել պետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Զարյան 22/1 և Զարյան 24 հասցեներում գտնվող 4.086,7քմ. ընդհանուր մակերեսով անշարժ գույքի կառավարելու գործառույթը: Արդյունքում այն փաստացի տևական ժամանակ տիրապետվել և օգտագործվել է մասնավոր անձանց կողմից: Մինչդեռ, ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած հաշվարկի, նշված անշարժ գույքերը պետության կողմից վարձակալության իրավունքով տրամադրելու պարագայում հնարավոր նվազագույն վարձավճարը կկազմեր ընդհանուր առնվազն 226.5 մլն դրամ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և այդ կերպ պետության համար անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |