Գյումրու քաղաքապետն ու պատգամավորը բանավիճել են վարչապետի ներկայությամբ (վիդեո)

Գյումրու քաղաքապետն ու պատգամավորը բանավիճել են վարչապետի ներկայությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում դիտողություններ է արել փողոցների շինարարության վիճակի համար՝ նշելով, որ մայթերը քանդված են ու քաղաքացիները հնարավորություն չունեն նորմալ տեղաշարժվելու:

Վարչապետն ընդգծել է, որ եվրոպական որևէ երկրում նման բան չես տեսնի, ինչին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքել է՝ «Էս փառք է հլը»:

Պատգամավորի այս դիտարկման ի պատասխան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատողություն է արել Մինասյանին՝ ասելով, որ նա շատ է խոսում, իսկ ներկաներից մեկն էլ պատգամավորին «կլյաուզնիկ» է անվանել:

Փաշինյանը հանգստանալու կոչ է արել:

Ավելի վաղ մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Գյումրի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---