Ջրօգտագործող ընկերությունը բաժանորդներին 263.5 մլն դրամի պարտք է վերագրել![]() 5 ապրիլի 2019 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում մի շարք չարաշահումներ է բացահայտել: Պարզվել է, որ 2017-2018-ին ընկերության տնօրինությունը խախտել է բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները: Տնօրինությունը, քննությանը այս պահին հայտնի տվյալներով, առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել է հեկտարներով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից: Ջրամատակարարման ընթացքում առաջացած 5-30 տոկոս բնական կորուստների ծավալները հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին և այդ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում՝ փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները: Դրա արդյունքում բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել է ընդհանուր՝ 263.5 մլն դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների և կազմակերպության համար առաջացրել է ծանր հետևանքներ: Բացի այդ, նշում է Ոստիկանությունը, «կազմակերպության տնօրինությունն, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-2018 թվականներին ընկերության տրանսպորտային միջոցների լիցքավորման թերթիկներում մուտքագրելով շահագործման նպատակով բաշխված ավտոգազի, բենզինի և դիզելային վառելիքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել է, նյութերի նախապատրաստման տվյալ փուլում պարզված, առանձնապես խոշոր չափերի մոտ 4 մլն դրամ: Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |