Զելենսկին հայտարարել է, որ Պորոշենկոյի հետ բանավիճելու է ապրիլի 19-ին

Զելենսկին հայտարարել է, որ Պորոշենկոյի հետ բանավիճելու է ապրիլի 19-ին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահության թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր նախընտրական բանավեճը երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ տեղի կունենա ապրիլի 19-ին Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ սպասում է Զելենսկուն մարզադաշտում ապրիլի 14-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դերասան Վլադիմիր Զելենսկին, որը Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարն էր և շարունակում է պայքարը պաշտոնի համար, հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մտադիր չէ «տարածքներ կամ մարդկանց զոհաբերել»:

Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 13,39 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---