Օտարեկրյա ներդրումները կրկնապատկվել են

Օտարեկրյա  ներդրումները կրկնապատկվել են

PanARMENIAN.Net - Օտարերկրյա ներդրումները 2018 թվականի հունվար-դեկտեմբերին 2017 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելի քան կրկնապատկվել են:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումները կազմել են $811.2 մլն, մինչդեռ 2017-ին այդ թիվը եղել է $400.3 մլն:

Օտարեկրյա ուղղակի ներդրումներն աճել են 2%-ով. 2018-ին՝ $254.3 մլն, 2017-ին՝ $249.8 մլն:

Ամենախոշոր գումարը ՀՀ-ում ներդրվել է Ջերսիից (օֆշորային գոտի, որտեղից գալիս են Ամուլսարի ոսկու հանքի ներդրումները)՝ մոտ 107.8$ մլն:

ՀՀ-ում կատարված ներդրումները հիմնականում ուղղվել են հանքագործական արդյունաբերությանն ու հարակից ոլորտներին. ոլորտին է բաժին ընկել $107.9 մլն-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---