Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլում 9 ապրիլի 2019 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հայտնի փոփ աստղ Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019»-ում: Այդ մասին ապրիլի 9-ին հայտնել է Number 10 strategies փիար ընկերությունը, որը զբաղվում է երգչուհու հրավերով, և իսրայելյան Kan ալիքը, որը հեռարձակում է մրցույթը: Եվրատեսիլի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը դեռ չի հաստատել այդ տեղեկությունը: Նախատեսվում է, որ Մադոննան հանդես կգա որպես հյուր և կկատարի 2 երգ ձայների հաշվարկի ժամանակ, որից մեկը կլինի իր հայտնի կոմպոզիցիաներից մեկը, իսկ մյուսը նոր ալբոմից, գրում է Deutsche Welle-ն: Երգչուհուն կուղեկցի 160 անդամանոց թիմը: Հրավիրող կողմը 1,3 մլն դոլար կվճարի Մադոննային: Գումարը կվճարի Number 10 strategies-ի սեփականատեր, հրեական ծագումով կանադացի գործարար Սիլվան Ադամսը: Վերջին տարիներին նա մի շարք խոշոր միջոցառումներ և համաշխարհային աստղերի համերգենր է ֆինանսավորել Իսրայելում: Եվրատեսիլը 2019-ին կանցնի Իսրայելում, քանի որ 2018-ին մրցույթի հաղթող է ճանաչվել իսրայելցի երգիչ Նետտա Բարզիլայը: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին: Հայաստանը ներկայացնում է երգչուհի Սրբուկը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |