ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու դեսպանները մտահոգված են ԼԳԲՏ համայնքի հանդեպ ատելության խոսքով

ՀՀ-ում  ԵՄ պատվիրակությունն ու  դեսպանները մտահոգված են ԼԳԲՏ համայնքի հանդեպ ատելության խոսքով

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել ԼԳԲՏ համայնքի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերկալ:

Նշվում է, որ խորապես մտահոգված են այդ դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել:

«Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏ համայնքին հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ», - ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն հորդորել է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ:

Ավելի վաղ Նորագավիթի մաքսակետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում տրանսգենդերի ելույթի շուրջ առաջացած աղմուկին:

Վարչապետը նշել է, որ խորհրդարանում ելույթ ունեցած Լիլիթ Մարտիրոսյան այդ անուն ազգանունով անձնագիր է ստացել 2015 թվականին՝ ՀՀԿ-ականների իշխանության օրոք, իսկ անձնագրում սեռը նշվել է արական:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---