«Գահերի խաղի» դերասանները պատմել են շոկային տեսարանների մասին

«Գահերի խաղի» դերասանները պատմել են շոկային տեսարանների մասին

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» դերասանները պատմել են, թե սերիալի որ տեսարաններն են առավել շոկային եղել իրենց համար, ինչպես նաև ասել են, թե ում հետ էին նախընտրում նկարահանվել:

Սոֆի Թերները, որը հայտնի է Սանսա Սթարքի դերակատարմամբ, նշել է, որ ամենաանսպասելի սյուժետային շրջադարձը իր համար Նեդ Սթարքի մահն էր առաջին եթերաշրջանում: «Այդ պահից ես այլևս չէի վստահում շոուին այն առումով, թե կսպանեն իմ սիրելի կերպարին, թե ոչ»,-հավելել է դերասանուհին, գրում է Lenta.ru-ն IndieWire պորտալի վրա հղումով:

Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարրինգթոնն ամենաշոկային է համարել իր կերպարի մահը: Ըստ Այզեկ Հեմփսթեդ-Ռայթի (Բրան Սթարք) առավել ապշեցնող ու էմոցիոնալ էր այն դրվագը, երբ պարզ դարձավ հսկա Հոդորի անվան ստուգաբանությունը:

Ռորի ՄաքՔանը, որը կատարում է Շուն մականունով Սանդոր Քալիգանի դերը, հայտարարել է, որ իրեն ապշեցրել է «Կարմիր հարսանիք» սերիան: «Ես մեծ տղա եմ, պինդ տղա եմ, բայց գիտե՞ք ինչ: Ես լաց եղա: Դա բացարձակ շոկ էր»,-ասել է նա:

Սերիալի շրջանակում նախընտրելի զուգընկերների մասով Քիթ Հարրինգթոնը նշել է իր կնոջը՝ Ռոուզ Լեսլիին, Հեմփսթեդ Ռայթն ընտրել է Ջոն Բրեդլիին (Սեմ Թարլիին), Լինա Հիդին (Սերսեա Լանիսթեր) Մարկ Էդդին (Ռոբերտ Բարատեոն), Էմիլիա Քլարկը (Դեյներիս Տարգարիեն) Յեն Գլենին (Ջորախ Մորմոնտ), Սոֆի Թերները՝ Լինա Հիդիին, իսկ Փիթեր Դինքլեյջը (Տիրիոն Լանիսթեր) առավել հարմարավետ է համարել աշխատանքը Չարլզ Դենսի (Տայվին Լանիսթեր) հետ:

Սերիալի վերջին եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան կայանալու է ապրիլի 14-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---