Հարությունյանը՝ Քոչարյանի փաստաբաններին. Մարտի 1-ի գործով դատարանի վրա ճնշում չկա![]() 10 ապրիլի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հերքել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումը, թե գործով դատարանների վրա «իշխանությունների կողմից աննախադեպ ճնշումներ կան»: Լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ասել է, որ ճնշումների մասին ահազանգեր չեն ստացել: «Մենք որոշել ենք և պարբերաբար դատավորներին հիշեցնում ենք մեր հանդիպումների ժամանակ, որ եթե որևէ նման իրավիճակ կա, անպայման տեղյակ պահեն Բարձրագուն դատական խորհրդին: Եվ եթե տեղյակ չեն պահում, ապա հնարավոր է նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի»,- ասել է Հարությունյանը: Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները բազմիցս հայտարարել են, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ու նրա կալանավորումը «քաղաքական պատվեր են»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |