ԵԽԽՎ-ն մտահոգված է. Քաղաքական գործիչները պետք է խուսափեն ատելության խոսքից

ԵԽԽՎ-ն մտահոգված է. Քաղաքական գործիչները պետք է խուսափեն ատելության խոսքից

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին ընդունած բանաձևով մտահոգություն է հայտնել ատելության խոսքի տարածման կապակցությամբ, ինչը խթանում է խտրականություն, ռասայական ատելություն, հակասեմիտիզմ, իսլամաֆոբիա և անհանդուրժողականություն՝ ուղղված մասնավորապես փոքրամասնությունների դեմ՝ ներգաղթյալների, կանանց և ԼԳԲՏԻ անձանց:

Այս անհանգստացնող միտումը չի խնայում նաև քաղաքական ասպարեզին, և ատելության խոսքն օգտագործվում է «ոչ միայն պոպուլիստական և ծայրահեղական խմբերի կողմից, այլև քաղաքական ողջ սպեկտրի ներկայացուցիչների կողմից»։ Այս մասին ասվում է Էլվիրա Կովակսի պատրաստած զեկույցում, հայտնում է Panorama.am-ը։

«Քաղաքական գործիչներն ունեն և քաղաքական, և բարոյական պատասխանատվություն` «խուսափել ատելության և խեղաթյուրող խոսքից ու անհապաղ դատապարտել ուրիշների կողմից դրա օգտագործումը, քանի որ լռությունը կարող է մեկնաբանվել որպես հավանության արժանացում կամ աջակցություն»,- ընդգծվում է տեքստում:

Վեհաժողովը քաղաքական կուսակցություններին ու շարժումներին խրախուսում է՝ ընդունել ինքնակարգավորվող գործիքներ, ինչպիսիք են վարքագծի կանոնները և էթիկայի կանոնները՝ արգելելով ատելության խոսքի օգտագործումն իրենց անդամների կողմից:

«Ինտերնետային միջնորդները, մասնավորապես, սոցիալական ցանցերը, պետք է կիրառեն նաև ինքնակարգավորվող գործիքներ, ատելության խոսքի կանխարգելման և պատժամիջոցների կիրառման համար ու պարտավորեվեն հեռացնել վիրավորական բովանդակությունը»,-ասում են խորհրդարանականները:

Նրանք կոչ են արել նաև անդամ պետություններին ընդունել վարչական, քաղաքացիական և քրեական իրավունքի դրույթներ ատելության խոսքի դեմ ու նպաստել իրազեկման բարձրացմանը, ներառյալ միջազգային մակարդակներում:

Վերջապես, Վեհաժողովը կոչ է արել անդամ պետություններին՝ իրականացնել ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 15-րդ ընդհանուր քաղաքականության հանձնարարականը, որը պարունակում է մի շարք միջոցներ՝ ատելության խոսքի կանխարգելման ու պայքարի ուղղությամբ։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները նույնպես հայտարարություն են տարածել ԼԳԲՏ համայնքի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ խորապես մտահոգված են այդ դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել:

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է դիվանագիտական ներկայացուցչությունների անունից տարածված հայտարարությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---