ԱԳՆ.Միջազգային գործընկերները պետք է առավել հարգալից լինեն հայ հասարակության հանդեպ10 ապրիլի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից տարածված հայտարարությունների մասին, որտեղ արտահայտված է մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ է կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին: Այդ մասին ասվում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում, որտեղ նշվում է նաև, որ ՀՀ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել ԼԳԲՏ համայնքի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերկալ: «ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ: Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները», - ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։ Ավելի վաղ Նորագավիթի մաքսակետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում տրանսգենդերի ելույթի շուրջ առաջացած աղմուկին: Վարչապետը նշել է, որ խորհրդարանում ելույթ ունեցած Լիլիթ Մարտիրոսյան այդ անուն ազգանունով անձնագիր է ստացել 2015 թվականին՝ ՀՀԿ-ականների իշխանության օրոք, իսկ անձնագրում սեռը նշվել է արական: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |