Անանյան. Գործադիրն ամեն ինչ կանի, որ «Սպայկան» շարունակի գործել11 ապրիլի 2019 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա» ընկերությունը շարունակի իր գործունեությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «Սպայկայի» շուրջ ստեղծված աղմուկից հետո լուրեր կան, որ շուկա է մտնում «Բեստ Ֆրութ» ընկերությունը, Դավիթ Անանյանն ասել է որ առաջին անգամ է լսում, հայտնում է Aysor.am-ը: «Մենք «Սպայկայի» ղեկավարության նկատմամբ, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում։ Եթե տնտեսագիտական կողմը նայենք, օրինակ՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք և անելու ենք, որ «Սպայկան» որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի։ Բայց մենք դիլեմայի առաջ ենք կանգնած։ Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկան» խաթարի իր գործունեությունը։ Բայց գործունեությունը չխաթարվելու որպես նախապայման ընդունելը, որ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության նախկին վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի», - ասել է Դավիթ Անանյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկայի» վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա ավելի քան 80 համայնքում մթերում ապահովել:Ավելի վաղ 7 մլրդ դրամ հարկեր թաքցնելու մեղադրանքով կալանավորվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |