Ռուբեն Սաֆրաստյան. պետք չէ գերագնահատել Աբդուլլա Գյուլի` Հայաստան այցելելու կարեւորությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու եւ ֆուտբոլային հանդիպման համար Երեւան գալու համաձայնությունը պայմանավորված է ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրության կտրուկ փոփոխմամբ` կապված ՌԴ կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան փորձեց իրադրությունը նախկին հունի մեջ բերել եւ իրավիճակի կայունացման համար «Կովկասյան պլատֆորմ» առաջարկեց: Բայց, դրա հետ մեկտեղ, նա փորձում է իր անկյունը գտնել այն պայմաններում, երբ Ռուսաստանը ջանասիրաբար իր ներկայությունն է ամրապնդում Կովկասում: Հենց այդ պատճառով էլ նա համաձայնել է գալ Երեւան», -ասել է հայ գիտնականը:



Բացի այդ, նա նշել է, որ պետք չէ գերագնահատել այդ այցի նշանակությունը: «Հայաստանի նախագահը ճիշտ է վարվել` ընդառաջ քայլ անելով: Իսկ Թուրքիան պարզապես փորձում է ավելի ճկուն քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, բայց հիմնական սկզբունքները, որոնց վրա հիմնված է այդ քաղաքականությունը, չեն փոփոխվի: Ճիշտ է, դրական տեղաշարժեր կլինեն, եւ դա արդեն լավ է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա չեմ կարծում, որ Թուրքիան նրան կզոհաբերի իր ազգային շահերը: Ադրբեջանն այն երկիրը չէ, հանուն որի կարելի է նման քայլի գնալ: Կա նաեւ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը, որն, իմ կարծիքով, դեմոկրատների իշխանության գալուց հետո նորից օրակարգի մեջ կմտնի», -ընդգծել է Սաֆրաստյանը:



Ինչ վերաբերում է Գյումրի-Կարս երկաթուղային ճանապարհի հնարավոր շահագործմանը, ապա Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ դա լիովին հավանական է, առավել եւս, որ այդ ճանապարհում հետաքրքրված է Ռուսաստանը: «Հաղորդակցության վերականգնումը կնշանակի Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճանապարհի նախագծի միառժամանակյա սառեցում», -ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---