Զոհրաբյան. Իշխանությանն առարկելու համար «մի ճտտոցով» հրահանգվում է սոցցանցերում հարձակվել ընդդիմության վրա

Զոհրաբյան. Իշխանությանն առարկելու համար «մի ճտտոցով» հրահանգվում է սոցցանցերում հարձակվել ընդդիմության վրա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկը տրվել է լարված մթնոլորտում. ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները մեծամասնության կողմից մերժվել են և չեն մտել լիագումար նիստի օրակարգ։

«Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» օրենսդրական նախաձեռնությունները մի քանիսն էին, վերաբերում էին զինծառայությանը և դրանք հանձնաժողովներում քննարկման ժամանակ բացասական եզրակացություն էին ստացել։

ԱԺ ամբիոնից ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իշխանության գործողություններին առարկություն ներկայացնելու համար «մի ճտտոցով» հրահանգ է տրվում սոցիալական ցանցերում հարձակում գործել ընդդիմության ներկայացուցիչների վրա, հայտնում է Aysor.am-ը:

«Ասում են, թե հեղափոխության դեմ պայքար է սկսվել, հեղափոխությունը միայն ձերը չի, մի սեփականաշնորհեք հեղափոխությունը, մի փորձեք մեր հանրությանը դրաձնել ամբոխ, սոցիալական ցանցերում զոմբիական հրաման տալ՝ զոմբիի նման հարձակվեք։ Ի՞նչ ենք ասում, ադեկվատ, նորմալ նախագիծ է։ Ասում ենք քննարկենք, սա այն հարթակն է, որտեղ պետք է քննարկել, բանավիճել, միգուցե դուք մեզ համոզեք, որ մենք սխալ ենք, բայց էսպես իմպերատիվ կերպով դակել, ասել՝ ոչ ու գնալ առաջ, ինձ մոտ արթնացնում է շատ վատ հիշողություններ»,-ասել է նա։

Նույն պնդումն է արել նաև «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նկատել է, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է քվեարկությամբ ընդգրկել նախագծերը լիագումար նիստի օրակարգ, քննարկել, հետո միայն որոշում կայացնել։

«Քննարկենք, ապացուցեք, որ լավը չի, պոպուլիզմ է։ Վերջին հաշվով, մամուլում էլ է գրվել, պառլամենտը պարապության է մատնվել, կառավարությունը չի գեներացնում նախագծեր, պատգամավորների նախագծերն էլ մերժվում են, չեն թողնում, որ քննարկվեն։ Ինչո՞վ ենք մենք զբաղված», - ասել է Մարուքյանն՝ ընդգծելով, որ քննարկումները կարող են նոր խնդիրների լուծումներ բերել։

Նա հորդորել է մեծամասնությանը ներքին քննարկումներ կազմակերպել ու վերանայել վարքագիծը։

ԱԺ-ն ապրիլի 16-ի նիստում մերժել էԲՀԿ-ի ներկայացրած 2, «Լուսավոր Հայաստանի» 1 օրինագիծ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---