Եվրամիությունը հրաժարվել է Վրաստանի հակամարտության պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց

PanARMENIAN.Net - Եվրամիությունը լրջորեն մտահոգված է Վրաստանում տիրող հակամարտությամբ, որն ուղեկցվել է բռնի ուժով եւ Ռուսաստանի անհամաչափ արձագանքով: Ռազմական ճանապարհը հակամարտության լուծման ճանապարհ չէ, այն ընդունելի չէ: ԵՄ քննադատում է նաեւ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության միակողմանի ճանաչումը: Այդ որոշումն անթույլատրելի է, եւ ԵՄ այդ հայտարարված անկախությունը չճանաչելու խնդրանքով դիմում է մյուս պետություններին եւ խնդրում, որ Եվրոպայի հանձնախումբը ուսումնասիրի այդ որոշման գործնական հետեւանքները: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 1-ի ԵՄ արտակարգ գագաթնաժողովի ընդունած հայտարարության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, որ Վրաստանի հակամարտության խաղաղ եւ երկարատեւ լուծումը պետք է հիմնված լինի լիարժեք հարգանքի վրա` անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ` ճանաչված միջազգային իրավունքի, Անվտանգության եւ Համագործակցության Հելսինկյան Կոնֆերանսի Ամփոփիչ Փաստաթղթի եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի եւ Եվրոպայի կողմից: Եվրոպական Միությունը ընդգծում է, որ եվրոպական պետություններն իրավունք ունեն ազատ որոշել իրենց արտաքին քաղաքականությունը եւ իրենց կապերը` հարգելով միջազգային իրավունքն ու խաղաղ համագործակցության սկզբունքները:



Ինչ վերաբերում է ՌԴ նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին, ապա ԵՄ սահմանափակվեց նրանով, որ հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է բանակցությունները Մոսկվայի հետ` ըստ գործընկերության մասին նոր հիմնարար համաձայնագրի, մինչեւ որ Կրեմլը դուրս կբերի իր զորքերը Հարավային Օսիայից: «Քանի դեռ զորքերը չեն հեռացել մինչեւ օգոստոսի 7-ը գրաված իրենց դիրքերը, համագործակցության վերաբերյալ Համաձայնության բանակցությունների հանդիպումները հետաձգվելու են»,- ասվում է հայտարարության մեջ:



«ԵՄ ուրախ է, որ օգոստոսի 12-ին ձեռք բերված վեց կետից բաղկացած համաձայանագիրը` Եվրոպական խորհրդի միջնորդային գործունեության հիման վրա, հաշտության բերեց, բարելավեց զոհերին մատուցվող հումանիտար օգնությունը եւ զգալիորեն կրճատեց ռուսական զորքերի քանակությունը հակամարտության գոտում: Այդ ծրագրի իրագործումը պետք է լիարժեք լինի: Եվրոպական խորհուրդը դիմում է կողմերին` իրենց ստորագրած համաձայնագրի իրագործումը շարունակելու խնդրանքով: Եվրոպական միությունը պատրաստ է սատարել Վրաստանի հակամարտությանը խաղաղ լուծում տալու ցանկացած ջանք: Եվրոպական խորհրդի անդամ-պետությունները ԵԱՀԿ դիտորդներ են ուղղում Հարավային Օսիա, հումանիտար եւ ֆինանսական օգնություն են ուղարկում: «Մենք դիմում ենք Ռուսաստանին` փոխադարձ շահերի, փոխըմբռնման եւ համագործակցության օգտին ընտրություն կատարելու համար մեզ միանալու խնդրանքով: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի մեկուսացումը Եվրոպայից չի մտնում Ռուսաստանի սեփական շահերի մեջ»,- նշվում է սեպտեմբերի 1-ին Բրյուսսելում ԵՄ 27 անդամ-պետությունների գագաթնաժողովի ընդունած փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---