Փաշինյան. Խոստումը կատարված է՝ ոստիկանների աշխատավարձը բարձրացվել է

Փաշինյան. Խոստումը կատարված է՝ ոստիկանների աշխատավարձը բարձրացվել է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ հիշեցրել է, որ 2018-ի ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էր, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:

«Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով: Բացի այս՝ պարգևատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ:

Հիշեցնեմ, որ մինչև 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, մոտ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու և թոշակառուի թոշակները և նպաստներն են բարձրացել:

Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է մոտ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետը խոստացել է առաջիկայում (նաև հետագայում) անդրադառնալ իր տված բոլոր խոստումներին և դրանց կատարման ընթացքին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---