Հրազդանում, Սևանում, Մարտունիում ձյուն է տեղում, Լարսը փակ է

Հրազդանում, Սևանում, Մարտունիում ձյուն է տեղում, Լարսը փակ է

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի քաղաքներում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---