Հրդեհից հետո Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքն աճել է17 ապրիլի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը տաճարի հրդեհից հետո հայտնվել է Amazon կայքի ամենապահանջված գրքերի 10-յակում: Հրատարակումներից մեկը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ մեկ ուրիշը՝ 8-րդը: Աճել է նաև Փարիզի ուղեցույցների վաճառքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին BFM ТV հեռուստաալիքի վրա հղումով: Ինչպես հիշեցնում է ալիքը, նման երևույթ եղավ նաև նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո: Այն ժամանակ ընթերցողների շրջանում մեծ պահանջարկ ունեցավ Էռնեստ Հեմինգուեյի «Տոնը, որ միշտ քեզ հետ է» գիրքը: «Փարիզի Աստվածամոր տաճարը» հայտնի ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի առաջին պատմական վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1831-ի մարտին, իսկ հայերեն թարգմանվել է 1953 (Վ․ Միքայելյան) և 2012 թվականներին։ Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |