Երևանում արդի երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը կանցկացվի17 ապրիլի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսին Երևանում առաջին անգամ ժամանակակից մշակույթի և նորագույն երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը կանցկացվի: Փառատոնի անվանումն ընտրվել է ներշնչված մարդկության կողմից լքված վայրերից, հուշարձաններից: «Ուրվականի» երաժշտական ծրագիրը մեկտեղում է 22 երկրի ավելի քան 80 արտիստի նախագծերը՝ ընդգծելով հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, ինստրումենտալ, փոփ և ակումբային երաժշտության արդի միտումները: Փառատոնի նպատակն է խթանել տեղի երաժիշտների և աշխարհի տարբեր երկրների կայացած արտիստների, կուրատորների և երաժշտական արդյունաբերության մասնագետների միջև փորձի փոխանակումը: Կազմակերպիչները հույս ունեն, որ այն Հայաստանի, հետխորհրդային և Միջին Արևելքի երկրների երաժշտական ոճերի, ժանրերի ներկայացման հարթակ: «Ուրվականի» օրերին Մանկական երկաթուղին կդառնա իրադարձությունների հիմնական վայրը, որտեղ ելույթ կունենա ավելի քան 40 միջազգային արտիստ: Բացման միջոցառումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս ընթացքում կներկայացվի նաև ռուս արտիստ և կուրատոր Ստաս Շարիֆուլին Topography of Phantom Cities («Ուրվական քաղաքների քարտեզագրությունը») աշխատանքը: Փառատոնի գիշերային ծրագիրը ներառում է էլեկտրոպարային երաժշտություն ու դրա ամենավերջին և արդի միտումները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |