«Գահերի խաղի» նոր սերիան արդեն համացանցում է

«Գահերի խաղի» նոր սերիան արդեն համացանցում է

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի երկրորդ սերիան հայտնվել է համացանցում պաշտոնական պրեմիերայից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Insider պորտալի վրա հղումով:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, դա կապված է Amazon Prime տեսածառայության սխալի հետ: Այդպես, գերմանացի օգտատերերը, որոնք վճարել էին Amazon Prime-ում «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի դիտման համար, կարողացել են երկրորդ սերիան դիտել առաջինից անմիջապես հետո: Ընդ որում, նոր էպիզոդը վատ որակով հայտնվել է նաև համակարգչահենային բովանդակությամբ ռեսուրսներում և Telegram-ալիքներում:

Amazon Prime-ն արդեն շտկել է սխալն ու հանել է շրջանառությունից նոր սերիան:

«Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի առաջին սերիան պրեմիերայի օրը 17,4 մլն մարդ է դիտել: HBO հեռուստաալիքը գերազանցել է սեփական ռեկորդը, որը նախկինում պատկանում էր 7-րդ եթերաշրջանի վերջին սերիային, որը դիտել էր 16,9 մլն մարդ:

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի առաջին սերիան հեռարձակվել է ապրիլի 15-ին: Եթերաշրջանում 6 էպիզոդ կա, վերջին չորսը նախորդներից 20 րոպեով երկար է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---