ASOS-ի սեփականատիրոջ 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում22 ապրիլի 2019 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ են գնացել նաև դանիացի միլիարդատեր Անդերս Հոլհ Պովլսենի 4 երեխաներից 3-ը: Այդ մասին հայտնել է ընտանիքի ներկայացուցիչը: Պովլսենն ASOS առցանց խանութների խոշորագույն սեփականատերն է ու Bestseller ցանցի սեփականատերը: Գործարարի ընտանիքը մեկնել էր Շրի Լանկա, Սբ Զատիկը նշելու: Զոհվածների անունները չեն նշվում, գրում է «Դոժդը»: Անդերս Հոլհ Պովլսենը 46 տարեկան է: Նա 28 տարեկանից ղեկավարում է ընտանեկան ձեռնարկությունը, հագուստի Bestseller խանութների ցանցը և դրա միակ սեփականատերն է: Նրան է պատկանում նաև ASOS խանութների բրիտանական ցանցի 27%-ը, գերմանական Zalando ռիթեյլերի 10%-ը, ինչպես նաև բաժնեմասեր Nemlig առցանց խանութում և Klarna. Ֆինանսական ընկերությունում: Նա խոշորագույն սեփականատեր է Մեծ Բրիտանիայում: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 7,9 մլրդ դոլար: Ապրիլի 21-ին, երբ կաթոլիկները ևս նշում էին Սբ Զատիկը, մի շարք պայթյուններ են տեղի ունեցել եկեղեցիներում և հյուրանոցներում: Ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասնում է 290-ի, որոնց թվում 36 օտարերկրացի կա: Պայթյունների համար պատասխանատվություն ոչ ոք չի ստանձնել: Photo: REUTERS / Athit Perawongmeth Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |