Կիմ Չեն Ինը ՌԴ կայցելի՝ Պուտինի հետ բանակցելու23 ապրիլի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինը շուտով Ռուսաստան կայցելի՝ բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: Այցը կկայանա Պուտինի հրավերով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն առաջին անգամ են պաշտոնապես հաստատում երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման մասին լուրերը: Գործակալությունը, սակայն, գագաթնաժողովի տեղն ու օրը չի նշել: Մինչդեռ, աղբյուրը Հեռավորարևելյան երկաթուղում հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ Կիմ Չեն Ինի զրահագնացքը ապրիլի 24-ին կժամանի Վլադիվոստոկ: Հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոն ժամանել է Վլադիվոստոկ, գրում է «Չոսոն Իլբո» թերթը: Ապրիլի 23-ի երեկոյան Վլադիվոստոկի օդանավակայանում Փհենյանից երկու ինքնաթիռ է վայէջք կատարել, որոնցով, ըստ հարավկորեական ԶԼՄ-ների, ժամանել են Կիմ Չեն Ինի անվտանգության ծառայության աշխատակիցները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |