Samsung-ը պաշտոնապես հետաձգել է ճկուն Galaxy Fold-ի թողարկումը23 ապրիլի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հայտարարել է ծալովի Galaxy Fold սմարթֆոնի թողարկումն անորոշ ժամանակով հետաձգելու մասին: Կորեացի արտադրողը մտադիր է ուսումնասիրել հաղորդագրությունները ճկուն էկրանի խնդիրների և խափանումների մասին, ինչպես նաև ներքին թեստավորումներ անցկացնել: Թողարկման նոր ժամկետները հայտնի կդառնան «առաջիկա շաբաթվա ընթացքում»: Իսկ ընկերությունը հետ է կանչել բոլոր փորձնական նմուշները, որոնք բաժանվել էին լրագրողներին մեկնաբանությունների համար, գրում է Ferra.ru-ն Reuters-ի վրա հղումով: Դա արվել է ԱՄՆ-ում սմարթֆոնի վաճառքի մեկնարկից տառացիորեն մի քանի օր առաջ, այն պետք է վաճառքում հայտնվեր ապրիլի 26-ին 1980 դոլարով: Այնուամենայնիվ, լրագրողների բազմաթիվ հաղորդագրություններն այն մասին, որ մի քանի օրվա օգտագործումից հետո էկրանը դուրս է գալիս շարքից, ստիպել են հետաձգել վաճառքի մեկնարկը: Չեղարկվել են նաև միջոցառումներն աշխարհի այլ մասերում: Ընկերությունը ներկայացրել էր սմարթֆոնի հնարավորությունները 2019-ի փետրվարի սկզբին: Երբ Galaxy Fold-ը ծալված վիճակում է, կարելի է օգտվել նրա արտաքին էկրանից (4,6 դյույմ),մասնավորապես, զանգերին պատասխանելու և հաղորդագրություններն ընթերցելու համար: Բաց վիճակում գաջեթի անկյունագիծը հասնում է փոքր պլանշետի չափի՝ 7,3 դյույմի, որտեղ միանգամից 3 հավելված կարելի է բացել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |