ՀՀ նախագահը բացատրել է, թե ինչու Հայաստանը չի շտապում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ բացատրել է, թե ինչու Հայաստանը չի շտապում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: «Այսօր մերթընդմերթ հնչում է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Պատասխանը հստակ է` այն նույն պատճառով, որով ժամանակին չճանաչեց Կոսովոն: Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-հայտարարել է ՀՀ նախագահը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Ս.Սարգսյանը վստահություն է հայտնել, որ անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրագործումը ժամանակ պահանջող գործընթաց է, որի արդյունքում այդ ինքնորոշման մտքին պետք է հարմարվեն բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես դա եղավ ԽՍՀՄ փլուզման կամ Չեխոսլովակիայի դեպքում: «Հենց այդ մասին են մեր բանակցություններն Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հարցում: Մեր գերագույն նպատակն է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով համոզել ադրբեջանական կողմին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչումը, ինքնորոշման իրավունքի ճանաչումը անխուսափելի է: Ղարաբաղի հարցում ես ակնկալում եմ մեր ողջ դիվանագիտական անձնակազմի ավելի ակտիվ ներգրավումը: Ադրբեջանի պաշտոնյաներն ու դիվանագետներն առանց երկմտելու հնչեցնում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները բոլոր հնարավոր ատյաններում եւ բոլոր հնարավոր առիթներով: Մենք պետք է պատշաճ կերպով ներկայացնենք Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջը եւ պարտադրված գոյամարտը, ցույց տանք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալած գործողությունները հենց էթնիկ զտման փորձեր էին, որոնք չհաջողվեցին միմիայն հայ ժողովրդի խիզախության եւ տոկունության շնորհիվ»,-հայտարարել է Ս.Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---