ՀՀ նախագահը Մատենադարանի տնօրենի հետ քննարկել է ինստիտուտի հեռանկարային զարգացումը26 ապրիլի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և հանդիպել տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: Զրուցակիցները խոսել են Մատենադարանի կողմից իրականացվող ծրագրերի և հետագա նախագծերի մասին, քննարկել Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր, հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը։ Հանրապետության նախագահը նշել է, որ արտերկրյա այցերին միջազգային կազմակերպությունների ու պետության ղեկավարների հետ հանդիպման շրջանակում պարբերաբար ներկայացրել է Մատենադարանի գործունեությունն ու կառույցի մեծ ներուժը՝ դառնալու հնագույն ձեռագրերի ուսումնասիրման, պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն: Կողմերն ընդգծել են նաև, որ հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը լավագույն վայրը կարող է լինել օտարերկրացի մասնագետների վերապատրաստման, գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացման համար: Խոսվել է տարբեր երկրներում, ինչպես օրինակ Իրաքում և Սիրիայում պատերազմի հետևանքով վնասված հին ձեռագրերը Մատենադարան բերելու և վերականգնելու հնարավորության մասին: Այցի ավարտին նախագահ Սարգսյանն այցելել է Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագրի մասնակիցներին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |