SIPRI. 2017-2018թթ. ՀՀ ռազմական ծախսերն աճել են 33%-ով29 ապրիլի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - 2017-2018 թթ. ՀՀ ռազմական ծախսերն աճել են մեկ երրորդով: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հետազոտության մեջ: Ընդհանուր առմամբ, այդ ժամանակաշրջանում Հայաստանը 609 մլն դոլար է ծախսել պաշտպանական ոլորտի վրա: Այդպիսով, Հայաստանն այն 10 երկրների թվում է, որոնք ամենամեծ ռազմական բեռն ունեն՝ ՀՆԱ-ից պաշտպանական ոլորտին հատկացումների տեսքով, ՀՀ ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 4.8 %-ը: Առաջին 5-յակում են ԱՄՆ-ն, որի մասնաբաժինը ռազմական գլոբալ ծախսերում կազմում է 36% կամ $649 մլրդ, Չինաստանը (14% կամ $250 մլրդ), Սաուդյան Արաբիան (3,7% կամ $67,6 մլրդ), Հնդկաստանը (3,7% կամ $66,5 մլրդ) և Ֆրանսիան (3,5% կամ $63,8 մլրդ): Ռուսաստանը 2006-ից առաջին անգամ չի ընդգրկվել առաջին 5-յակում և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ 3,4% կամ $61,4 մլրդ: ՌԴ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան և Հարավային Կորեան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |