Միջադեպ փոխմարզպետի ու ԲՀԿ-ական պատգամավորի միջև. «Իմ քայլի» պատգամավորները մեկնել են դեպքի վայր

Միջադեպ փոխմարզպետի ու ԲՀԿ-ական պատգամավորի միջև. «Իմ քայլի» պատգամավորները մեկնել են դեպքի վայր

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Եղեգնաձորում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ:

Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, որը Վայոց ձորի փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավոր Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել:

Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքել է Սերգեյ Բարգրատյանի մասնակցությունն այդ միջադեպին՝ անվանելով այն ապատեղեկատվություն, սակայն քիչ անց միջադեպից լուսանկարներ են տարածվել ցանցում, որտեղ երևում է, որ պատգամավորը միջադեպի մասնակից է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խմբակցության մի քանի այլ պատգամավորների հետ մեկնել է Եղեգնաձոր՝ միջադեպի առնչությամբ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետի և միջադեպին մասնակից համայնքապետի հետ:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արման Աբովյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ոչ ոք, ոչ ոքի չի փորձել ծեծել»:

«Դա սուտ է և փաստացի զրպարտություն: Կամ փոխմարզպետի հիվանդագին երևակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր՝ ոչ ադեկվատ և տարօրինակ պահվածքը։ Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին, վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել», - գրել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---