Վարորդական իրավունքի տրամադրման կարգը կփոփոխվի 1 մայիսի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Վարորդական վկայականների տրամադրման կարգում առաջիկայում մի շարք փոփոխություններ կլինեն։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։ Փոփոխությունները, ըստ նրա, պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ-ն ընդունել է մինչև հունիսի 1-ը ԵՄ-ի և ԵՏՄ-ի ճանապարհային քարտեզներին միանալու պարտավորություն, հայտնում է Factor.am-ը։ «Սրա արդյունքում մի շարք օրենքներում և որոշումներում կիրականացվեն փոփոխություններ, մասնավորապես` կլինի փոփոխություն որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի կարգի, ձևի հարցում։ Օրինակ` եթե ներկայիս պայմաններում քաղաքացուն A, B, C կարգի վարորդական իրավունք տրամադրելու համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել, ապա այժմ C կարգի վարորդական իրավունք ստանալու համար վարորդները պետք է դա անեն»,- ասել է նա։ Բացի այդ, Տոնոյանի խոսքով, մի շարք քննություններ պետք է անցկացվեն երթևեկության իրական պայմաններում. օրինակ` եթե այսօր քննությունն անցկացվում է կա՛մ ավտոհրապարակում, կա՛մ երթևեկության իրական պայմաններում, ապա հունիսի 1-ից քննությունը նախատեսվում է անցկացնել և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |