€13.4 մլն-ի վարկ ՎԶՄԲ-ից՝ ճանապարհների կառուցման համար

€13.4 մլն-ի վարկ ՎԶՄԲ-ից՝  ճանապարհների կառուցման համար

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) €13.4 մլն-ի վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ կառուցման և բարեկարգման համար:

Ծրագրի նպատակն է 450 կմ երկարությամբ ընտրված՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարողությունները՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհային ցանցը կառավարելու համար:

Բացի այդ, նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծային աշխատանքներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինչպես նաև տրամադրել ճանապարհային անվտանգության տեխնիկական աջակցություն և ապահովել «Անվտանգ գյուղ» ծրագրի շարունակությունը:

Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, որի շրջանակում նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ ՀՀ 6 մարզում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):

Երկրորդ մասով նախատեսվում է ծրագրի համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում, ինչպես նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, ճանապարհային պայմանների և երթևեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ծրագրի իրականացում և այլն:

Իսկ երրորդ մասով՝ արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ, որի ներքո նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օժանդակության տրամադրում՝ թույլատրելի արտակարգ իրավիճակների պարագայում։

Ծրագիրը 2013-ի փետրվարի 11-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված $45 մլն-ի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» և 2015-ի օգոստոսի 26-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված $40 մլն-ի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրերի շարունակությունն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---