Շրի Լանկայի ահաբեկչությունների բոլոր մասնակիցները սպանված են կամ ձերբակալված 8 մայիսի 2019 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայի ահաբեկչություններից 2 շաբաթ անց հայտնի են հանցագործությունների բոլոր մեղսակիցները: «Բոլոր նրանք, ովքեր կազմակերպել և կատարել են մահապատ ահաբեկչություններ, մահացել են կամ գտնվում են կալանքի տակ»,-ասել է ոստիկանապետ Հանդանա Վիկրամարատնեն, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, սպանվածների թվում են նաև հարձակում գործած խմբավորման այն 2 անդամը, որոնք «ռումբերի ստեղծման մասնագետներ են»: «Մենք առգրավել ենք պայթուցիկ սարքերը, որոնք պահվում էին նոր հարձակումների համար»,-ասել է ոստիկանապետը: Նա չի հայտնել, թե քանի կասկածյալ կա կալանքի տակ: Միաժամանակ ոստիկանապետը հայտնել է, որ պարետային ժամի չեղարկումից հետո կյանքը երկրում կարգավորվում է: Ըստ նրա, մայիսի 6-ին կրկին բացվել են դպրոցները, սակայն դրանց մի մասում դասերին ներկայացել է աշակերտների միայն 10 տոկոսը, քանի որ ծնողները վախենում են նոր ահաբեկչություններից: Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |