Քաան Սոյակ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեծ դեր են խաղում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը

PanARMENIAN.Net - «Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան շատ կարեւոր եւ վճռական քայլ է: Ոչ պակաս կարեւոր քայլ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Թուրք-հայկական գործարարների խորհրդի համանախագահ (TABC) Քաան Սոյակը: Նրա խոսքերով, ոչ ոք դեպքերի նման շրջադարձ չէր ենթադրում: «Մենք չէինք կարծում, որ նախագահ Սարգսյանը կհրավիրի իր թուրք գործընկերոջը, եւ Աբդուլլա Գյուլը կընդունի հրավերը: Բայց դա տեղի ունեցավ: Ես պետք է ընդգծեմ, որ ներքաղաքական իրադրությունը բոլորովին չի ազդել նախագահի որոշման վրա. դա պետության ղեկավարի եւ Թուրքիայի կառավարության որոշումն էր»,- ասել է Սոյակը: TABC համանախագահը նկատել է, որ, դատելով հայկական եւ թուրքական մամուլի հրապարակումներից` երկու երկրների ժողովուրդը հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման կողմնակից է:



Նա նաեւ ընդգծեց, որ Աբդուլլա Գյուլի այցը գնահատում է որպես դրական քայլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ես հուսով եմ, որ, մինչ 2009թ. Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ստամբուլ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դեռ մի շարք քայլեր կձեռնարկվեն: Մենք հարեւաններ ենք, եւ դրանից չենք կարող խուսափել: Տարածաշրջանը պետք է խաղաղ եւ կայուն լինի, եւ Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների է ձգտում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Դա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի երկրներին, այլեւ Մեծ Մերձավոր Արեւելքին, որն ընդգրկում է Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբանանը»,- ասել է Քաան Սոյակը, ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեծ դեր են խաղում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը դիտելու համար ժամանել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Խաղից առաջ երկու երկրների ղեկավարները հանդիպեցին եւ քննարկեցին երկկողմանի հարաբերությունների կարգավորման հարցը, մտքերով փոխանակվեցին տարածաշրջանի վերջին զարգացումների եւ խնդիրների շուրջ: Թուրքիայի նախագահը Սերժ Սարգսյանին Ստամբուլ հրավիրեց` 2009թ. հոկտեմբերին կայանալիք պատասխան խաղին:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---