Դատախազ․ Նախկինում երկրից տարված միջոցների բացահայտման ուղղությամբ արդյունքներ կան

Դատախազ․ Նախկինում երկրից տարված միջոցների բացահայտման ուղղությամբ արդյունքներ կան

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ նախկինում երկրից տարված միջոցների բացահայտման ուղղությամբ արդյունքներ կան։

«Միջազգային գործակցության արդյունքում պարզել ենք մեկ քրեական գործի տվյալներով հանցագործությամբ պատճառված վնաս։ Այս պահի դրությամբ դեռևս արդյունքն այն է, որ հնարավորություն ենք ունեցել արգելադնել դրա տնօրինումը», - ասել է դատախազը։

Նա նշել է, որ երկրից տարված ակտիվների վերադարձը նախ իրավական մի գործընթաց է, որն ունի մասնավոր և ընդհանուր դրսևորումներ: Մասնավոր դրսևորումն այն է, որ յուրաքանչյուր քրեական գործի շրջանակում այդ քրեական գործի քննության առարկա է պատճառված վնասը կամ, այսպես կոչված, հափշտակված գումարների շարժի պարզումը:

Երբ պարզվում է, որ որպես մեղադրյալ ներգրավված կամ կասկածվող անձը համապատասխան հափշտակած գումարների արդյունքում նաև երկրից դուրս անշարժ, շարժական գույք կամ բանկային հաշիվներ ունի, ապա քրեադատավարական պարզ ընթացակարգեր են գործադրվում նախ դրանց ամբողջ շարժը պարզելու, ապա դրանց տնօրինումն արգելադրելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---