Քաան Սոյակ. Հայ-թուրքական սահմանի բացման մասին ոչ մի խոսք առայժմ չի գնում

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը կարելի է գնահատել որպես ԵՄ անդամակցությանն ուղղված քայլ: Հարեւան երկրների հետ նորմալ հարաբերությունները Եվրամիության պայմաններից մեկն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Թուրք-հայկական գործարարների խորհրդի համանախագահ (TABC) Քաան Սոյակը: Նրա խոսքերով, Անկարայի համար ԵՄ անդամակցությունը շատ կարեւոր է: «Թերեւս մենք կարծում ենք, որ Եվրոպան էլ իր հերթին պատրաստ չէ իր շարքերում ընդգրկել 70 միլիոնանոց մուսուլմանական բնակչությամբ մի երկիր. դրա համար ժամանակ է պետք: Բայց եւ այնպես, մենք շարունակում ենք բարեփոխումները եւ շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա: TABC համանախագահը նաեւ նշել է, որ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է նաեւ Հայաստանին, որն իրագործում է հարեւանության Եվրոպական քաղաքականությունը:



Ինչ վերաբերում է հումանիտար բեռների մատակարարման համար հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Սոյակը հիշեցրել է, որ վրացա-օսական հակամարտության հենց սկզբից Հայաստանի եւ Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ հումանիտար օգնություն մատակարարելու համար սահմանը բացելու խնդրանքով դիմեցին Անկարային: «Բայց այդ մասին ոչ մի խոսակցություն դեռ չի գնում: Հիմա սահմանի բացման մասին խոսելը վաղ է, բայց ես հավատում եմ, որ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան մենք կարծում ենք»,- ընդգծել է թուրք բիզնեսմենը:



Թուրքական Hurriyet թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 1993թ. Անկարայի նախաձեռնությամբ արգելափակված հայ-թուրքական սահմանը կարող է բացվել հումանիտար օգնության համար, իսկ դա կախված է «հայկական կողմի ժեստերից եւ հարաբերությունների զարգացումից»:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---