Մարուքյան. ՌԴ դրոշն այրած մարդն ինչպե՞ս կարող է բարձրաստիճան պաշտոն ստանալ ՀՀ-ում

Մարուքյան. ՌԴ դրոշն այրած մարդն ինչպե՞ս կարող է բարձրաստիճան պաշտոն ստանալ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից ժամանակին Ռուսաստանի դրոշը այրելու մասին տեղեկություններին, տարակուսանք է հայտնել թե ինչպես կարող է այդպիսի մարդը բարձրաստիճան պաշտոն ստանալ ՀՀ-ում:

«Օրեր առաջ մամուլում նյութեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, բայց ոստիկանները թույլ չեն տվել անել դա, որից հետո մեր այսօրվա մարզպետը տրորել է ՌԴ դրոշը:

Կարծում եմ՝ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր ունեն դիրքորոշում որևէ երկրի դեմ և դա արտահայտում են այդ երկրի դրոշն այրելով կամ տրորելով, բայց որևէ կերպ չեմ կարող հասկանալ թե այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է Հայաստանում բարձրաստիճան պաշտոն ստանալ, այն է՝ մարզպետի կարգավիճակ, այն դեպքում, որ իշխանություններն աշխատում են, որ ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերություններ ունենանք:

Այսինքն մի կողմից սպասում ենք ՌԴ-ից մատակարարվող Սու 30-ՍՄ-ներին և հայտարարում, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բանակցում ենք, որ ՀՀ վարորդական իրավունքը հավաստող փաստաթուղթը ճանաչվի ՌԴ-ում, ինչն այդպես էլ չի ստացվում, ու մյուս կողմից նման մարդուն բարձր պաշտոն ենք տալիս:

Հետաքրքիր է, այդ պաշտոնին նշանակելիս ՀՀ կառավարությունն իմացե՞լ է Արագածոտնի մարզպետի քաղաքական հայացքների մասին և ինչպե՞ս են պատկերացնում համատեղել ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերության ձգտումն ու նման մարզպետ ունենալը»,-ասվում է պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Մարուքյանը հավելել է, որ հարցադրումը հռետորական չէ. ակնկալում է գործընկեր Լիլիթ Մակունցի պատասխանը»:

Ավելի վաղ լուրեր շրջանառվեցին, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ժամանակին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիաների է մասնակցել: Նա և ևս մեկ մասնակից 4 տարի առաջ դեսպանատան առաջ փորձել են այրել ՌԴ պետական դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձել են կանխել դա, Գևորգյանը ՌԴ դրոշը նետել է գետնին և տրորել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---