Փաշինյան. ՀՀ կառավարությունը ստվերային պարտավորություններ չունի13 մայիսի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ ՀՀ կառավարությունը չունեն ստվերային պարտավորություններ, քանի որ հեղափոխության համար անհրաժեշտ գումարն իրենք ստացել են հասարակ մարդկանցից: Նա նշել է նաև, որ 2018-ի հեղափոխությունը ՀՀ-ում «ռոմանտիզմի տրիումֆ էր պրագմատիզմի հանդեպ»՝ հավելելով, սակայն, որ գումար ծախսելու անհրաժշետություն, այնուամենայնիվ, կար: «Մենք մոտ $200 հազար ենք ծախսել մեր հեղափոխության վրա: Որտեղի՞ց այդ փողը: Մենք խնդրեցինք մարդկանցից: Մենք էլեկտրոնային դրամապանակ էինք բացել և հայերը, աշխարհի տարբեր երկրներից, մեծամասնությունը ՌԴ-ից, մեզ գումարներ էին նվիրում: Մենք ծախսել ենք այդ գումարը և ամեն շաբաթ հեղափոխության ընթացքում հրապարակում էինք մեր ծախսերը»,-ասել է Փաշինյանը: Դա էլ, ըստ վարչապետի, թույլ է տվել կախվածություն չունենալ որևէ անձից կամ կորպորացիայից: Ըստ նրա, արդյունքում իրավիճակը Հայաստանում փոխվեց այնպես, որ հիմա «երկրում մենաշնորհներ չկան»: Որպես «սիրո հեղափոխության» մեկ այլ կարևոր գործոն Փաշինյանը նշել է սոցցանցերը: «Երբ դուրս եկա բանտից, տեսա, որ կա YouTube, Facebook, կա Twitter: Ես սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործիչը կարող է կիրառել այդ ամենը...երբ պատգամավոր դարձա, ես իմ ելույթները հրապարակում էի Facebook-ում և YouTube-ում: 2016-ին իմ բոլոր ելույթների դիտումները միասին վերցրած մոտ 10-15 մլն էին: Աշխարհում 10 մլն հայ կա: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել, որ յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ տեսել է իմ ելույթը»,-պատմել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |