Ակտիվիստ Գասպարիին հարվածել են Քոչարյանի դատավարության ժամանակ․ Աչքն այտուցվել է (վիդեո)

Ակտիվիստ Գասպարիին հարվածել են Քոչարյանի դատավարության ժամանակ․ Աչքն այտուցվել է

PanARMENIAN.Net - Ակտիվիստ Վարդգես Գասպարին տուժել է մայիսի 13-ին մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ։

Գասպարին եկել էր դատարան պաստառով, ուր Քոչարյանի կողքին գրված էր «Մարտի 1» ու «Հոկտեմբերի 27» ու վանկարկել է «Քոչարյան՝ մարդասպան», ինչից հետո իր ու Քոչարյանի աջակիցների միջև լարում է եղել, ակտիվիստին բրդբրդել են, խլել պաստառը։

Գասպարին, «Շանթ» հեռուստաընկերության հաղորդմամբ, պնդում է, որ շշով հարված է ստացվել աչքի շրջանում ահրմշտոցի ընթացքում։ Դեպքի վայրից «Ա1+»-ի հրապարակած տեսանյությում երևում է, ինչպես է աջակիցներից մեկը շիշ նետում ակտիվիստի վրա։

Ակտիվիստը հաղորդում է տվել հանցագործության մասին։ «Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին, և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---