Պրոբացիայի ծառայությունը 24-36 շահառուի համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր![]() 15 մայիսի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմինը մայիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը բաժնում հաշվառված 24-36 շահառուի համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այն ներառում է վեց հանդիպում, որից չորսն ուղղված է անձի հոգեբանական խնդիրներին, մյուս երկուսը՝ շահառուների իրավագիտակցության և իրավական ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը: Շահառուների հետ հանդիպումներն անցկացնելու են Ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը և գլխավոր մասնագետներ՝ Սարմեն Մաթևոսյանը, Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը։ Դրանք ներառում են կոնֆլիկտների հաղթահարման, ագրեսիվության, իրավագիտակցության բարձրացման, դեպրեսիայի, իրավական ոլորտին առնչվող խնդրահարույց իրավիճակների պարզաբանման, ծնողավարության թեմաներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |