Լևոն Քոչարյանն ասել է՝ պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հոր հետ![]() 15 մայիսի 2019 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ: Ավելի վաղ Սարգիս Քլոյանը ցանկություն էր հայտնել հանդիպել Քոչարյանի որդու հետ: «Ես պատրաստ եմ հանդիպել: Ես շատ ցավում եմ զոհերի համար: Զոհերի ընտանիքներից հետո մենք ենք չէ՞ նաև այս ամեն ինչից տուժածները: Բոլորդ գիտեք, թե ինչպես են 10 տարի փորձում այս ամենը կապել մեր հետ», - ասել է Քոչարյանը: Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հարցին, թե ովքեր են շահարկում, Լևոն Քոչարյանը պատասխանել է՝ «Ձեր թերթի նախկին գլխավոր խմբագիրը առաջին հերթին» (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը եղել է թերթի հիմնադիրը): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |