Կուրնիկովը՝ Բաքվի մասին. Չեք կարող մարզական միջոցառման անվտանգությունն ապահովել, մի արեք![]() 15 մայիսի 2019 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» ռուսական ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման ժամանակ հաղորդավարներ Վասիլի Ուտկինն ու Մաքսիմ Կուրնիկովը, անդրադառնալով Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչի «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, խոսել են նաև խաղադաշտում Հենրիխ Մխիթարյանի հայտնվելու հավանականության մասին: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ: Նրանք նշել են, որ Ադրբեջան մուտքի արգելքը վերաբերում է ոչ միայն Մխիթարյանին, այլ ցանկացած հայի անկախ քաղաքացիությունից: Նրանք նշել են, որ, օրինակ, իրենց գործընկեր, լրագրող Իրինա Բաբլոյանը չի կարող մեկնել Բաքու և երկրպագել «Արսենալին»: Կուրնիկովն ասել է, որ հայտնի սպրոտային մեկնաբան Նոբել Առուստամյանը ևս խնդիրներ կունենա, եթե ցանկանա տեղում երկրպագել իր սիրած թիմին, նույնիսկ ծնունդով Բաքվից լինելու պարագայում: «Եթե Ադրբեջանը ստանձնում է նման մակարդակի միջոցառման կազմակերպումը, ապա պետք է հասկանա է, որ պարտավոր է ապահովել դրանց նորմալ անցկացումը, էլ չենք ասում անվտանգության մասին: Իսկ եթե, ասենք, հանդիպման կոմիսար մի ֆրանսհայ նշանակվի, օրինա՞կ: Եթե նման դեպքերում պատրաստ չեն ապահովել հանդիպումը նորմալ անցկացնելու համար անհրաժեշտ միջոցները, ապա չպետք է հավակնեն: Սա զվարճանքների ինդուստրիա է, չեք կարող՝ մի արեք»,-ասել է Ուտիկինը: Ավելի վաղ Լոնդոնի «Արսնեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, խոսելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու մասին, ասել է, որ կցանկանար, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի մայիսի 29-ի խաղին:ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |