Մյասնիկյան պողոտայում հետիոտնային անցում է կառուցվում. Երթևեկությունը կփոխվի

Մյասնիկյան պողոտայում հետիոտնային անցում է կառուցվում. Երթևեկությունը կփոխվի

PanARMENIAN.Net - Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևանի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքներ են ընթանում:

Շինաշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 18-ին ժամը 04:00-ից մինչև 07:00-ն կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ Ժամը 07:00-ից մինչև 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր Նորք ուղղության երթևեկելի մասում: Այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Վերոնշյալ արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցումը կգործի մայիսի 18-ից:

Միաժամանակ՝ Մյասնիկյան պողոտայի նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով կսահմանվի 40կմ/ժ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---