ՀՀ-ում կոյուղի, ջեռուցում և ջուր չունեցող տասնյակ դպրոցներ կան![]() 17 մայիսի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - 2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1409 դպրոց: Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության ամփոփ տեղեկատվության, դրանցից 564-ի շենքային վիճակը գնահատվել է բավարար, 459-ը հիմնանորոգման կարիք ունի, իսկ 386-ը՝ ընթացիկ նորոգման: Հանրապետության 72 դպրոցում բացակայում է ջրամատակարարումը, իսկ տաք ջրամատակարարումը բացակայում է դպրոցների ճնշող մեծամասնությունում՝ 1166: 432 դպրոցում բացակայում է գազամատակարարումը, 9 դպրոց առհասարակ չունի ջեռուցում: 466 դպրոց չունի ֆիքսված հեռախոսակապ, իսկ 140 դպրոց՝ կոյուղացման համակարգ: Անցած ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում սովորել է 373, 064 աշակերտ, որից 177,895-ն աղջիկ են, 195,169-ը՝ տղա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |